Կոնտակտներ
(+37410)
info@weather.am
Բաշինջաղյան փ. 133
*
*
*
Երևան
29°C
Այժմ
19°C
Գիշեր
Ուր
19°C / 39°C
Շբթ
19°C / 39°C
Կիր
19°C / 42°C
Եղանակն ըստ www.worldweatheronline.com
Եղանակը Հայաստանում
Մինչև հունիսի 25-ը ՀՀ հյուսիսային և արևելյան շրջաններում և Արցախում սպասվում են ամպրոպային բնույթի անձրեւներ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Առատ տեղումներ սպասվում են հատկապես արևելյան շրջաններում։ Հունիսի 26-ից կդիտվի ջերմ, առանց տեղումների եղանակ։
Մարզեր
Գիշեր / Ցերեկ
Երևան
+22+25 °C    +35+38 °C
Շիրակ
+8+13 °C    +20+25 °C
Կոտայք
+8-13 °C    +20+25 °C
Գեղարքունիք
+8+13 °C    +20+25 °C
Լոռի
+9+13 °C    +22+26 °C
Տավուշ
+10+14 °C    +24+29 °C
Արագածոտնի լեռներ
+8+13 °C    +20+25 °C
Արագածոտնի նախալեռներ
+11+14 °C    +27+32 °C
Արարատ
+21+26 °C    +35+38 °C
Արմավիր
+21+26 °C    +35+38 °C
Վայոց ձորի լեռներ
+8+13 °C    +20+25 °C
Վայոց ձորի նախալեռներ
+21+26 °C    +35+38 °C
Սյունիքի հովիտներ
+23+28 °C    +35+40 °C
Սյունիքի նախալեռն
+13+18 °C    +29+34 °C
Արցախ
+15+19 °C    +28+32 °C
Ջավախք
+10+14 °C    +22+25 °C
ԵՂԱՆԱԿԸ ԲՈԼՈՐ
ՄԱՐԶԵՐՈՒՄ
Աշխարհագրական պայմաններն ու կլիման

Հայաստանը գտնվում է Կովկասի հարավային հատվածում: Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից` Պարսկաստանին, արևելքից` Ադրբեջանին, արևմուտքից` Թուրքիային: Ներկայիս Հաստանի Հանրապետության տարածքը կազմում է 298002 կմ և գտնվում է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: 
Ամենաբարձր կետն այստեղ Արագած լեռն է /4090 մ/, իսկ ամենացածրը` Դեբետ գետի կիրճը /400 մ/: Ըստ 2003թ. անցկացրած մարդահամարի տվյալների բնակչության թիվը կազմում է 3,2 միլիոն, որից 1,1 ապրում է Երևանում:

Հարակից տարածքների նկատմամբ ՀՀ-ն ունի շատ բարձր դիրք: Օրինակ Եվրասիա մայրցամաքի միջին բբ-840մ,Փոքրասիական բարձրավանդակ -1100մ,Իրանական բարձրավանդակ – 1200մ,Վրաստան –1115մ, Ադրբեջան – 750մ, ՀՀ -1830մ:
}Բացարձակ բարձրությունների մեծ տարբերություն` Արագած – 4095մ, ցածր կետ Դեբետի հովիտ և Մեղրու կիրճ`375մ:

Հայաստանի Հանրապետության տարածքն աչքի է ընկնում կլիմայական պայմանների և կլիմայական տիպերի թե բազմազանությամբ, թե բարդությամբ, ինչը խիստ դժվարացնում է կլիմայական հստակ ուրվագծվող առանձնահատկությունների առանձնացումը: Հայաստանի կլիման պայմանավորված է մերձարևադարձային գոտու և լեռնային ռելիեֆի առանձնահատկություններով: Բարձր լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը փոխվում է ըստ բարձրության: Միջլեռնային գոգավորություններում սառը և ծանր օդը երկարաժամկետ կուտակման հետևանքով առաջացնում է ջերմաստիճանային շրջադասություն` ինվերսիա: Ռելիեֆը և օդային զանգվածների շրջանառությունը առաջացնում են այնպիսի երևույթներ ինչպիսիք են` լեռնահովտային քամիները, ֆյոնը և բրիզը:

Հանրապետությունում ամենացուրտ ամիսը հունվարն է: Հունվարյան միջինը +1° ` Մեղրի,- 13° Արագածի գագաթին: Օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է Արփի լճի մոտակա Պաղակն բնակավայրում -46°: Ամենատաքը հուլիսն է և օգոստոսը: Օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է Արարատյան դաշտում, Արմավիր և Երասխավան բնակավայրերում +43°: Տարվա ընթացքում տեղումները ոչ հավասարաչափ են գալիս, և նրանց առավելագույն չափաբաժինն ընկնում է գարնան և ամառվա սկզբի վրա: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը կազմում է 220-250մմ -ից (Արարատյան դաշտ) մինչև 1000-1100մմ (Արագածի և Կապուտջուղի լեռնագագաթներ): Տարեկան տեղումների 20-25%-ը թափվում են ձյան տեսքով: Արագածի գագաթն ամբողջ տարին ծածկված է հավերժական ձնաբծերով, սակայն երբևէ սառցադաշտեր չեն առաջանում, քանի որ հանրապետության սահմաններում ձյան գիծը անցնում է 4200 մ բարձրությամբ: Ձմռանը Հայաստանում հաճախակի ձյուն է տեղում, լեռնային շրջաններում ձևավորվում է 30-100 սմ ծածկույթ, որը բավական երկար է պահպանվում: Արարատյան դաշտավայրի կլիման չոր մայրցամաքային է` շոգ ամառով (հուլիսի միջին ջերմաստիճանը `26°С , առավելագույնը` 42° С) և ցուրտ ձմեռով (հունվարի միջին ջերմաստիճանը` -4°С) և սակավ տեղումներով (տարեկան` 350 մմ): Արարատյան դաշտավայրին հարող նախալեռներում կլիման չափավոր չոր է տաք ամառով (հուլիսի միջին ջերմաստիճանը` 20°С), ցուրտ ձմեռով (հունվարի միջին ջերմաստիճանը`-7° С) և առատ տեղումներով (տարեկան` մինչև 640 մմ):

Երկրի կենտրոնական մասի լեռնային գոտիներում (1500-1800 մ), կլիման չափավոր է, տաք ամառով (հուլիսի միջին ջերմաստիճանը` 18-20° С) և ցուրտ ձմեռով (հունվարի միջին ջերմաստիճանը -10° С) առատ տեղումներով (մինչև 760 մմ): Երկրի հյուսիսի և հարավ-արևելյան լեռնային գոտում կլիման չափավոր տաք է և խոնավ (հունվարի միջին ջերմաստիճանը` -4-0°С, հուլիսի` +18-19° С, տարեկան միջին տեղումները` 600-700 մմ): Հայաստանի ծայր հարավ-արևելքում և հյուսիս-արևելքում, 1500 մետրից ցածր բարձրությունների վրա կլիման չոր մերձարևադարձային է` երկար շոգ ամառով (հուլիսի միջին ջերմաստիճանը`24° С) և մեղմ, առանց ձյան ձմեռով (հունվարի միջին ջերմաստիճանը`0° С):
Տեղումների տարեկան միջին քանակությունը 300-400 մմ է: 1800-3000 մմ բարձրությունների վրա կլիման չափավոր ցուրտ է (հունվարի միջին ջերմաստիճանը` -12° С, հուլիսի +10 С), խոնավ (տարեկան միջին տեղումները` 800-900 մմ): 
Բարձրավանդակներում ցուրտ և խոնավ կլիմա է (հունվարի միջին ջերմաստիճանը`-14° С, հուլիսի` +10° С, տարեկան միջին տեղումները` 800 մմ.-ից ավել): Հանրապետության համար բնորոշ է արևային ժամերի մեծ թիվը, տարեկան միջինով` 2700: 
Ամառը կեսօրին 1 քառ. սանտիմետ մակերեսը ստանում է րոպեում 1,46 Կալ ջերմություն: